Պաշտոնական. Տուխելը գլխավորեց ՊՍԺ-ն

19:43 14.05.2018

Գերմանացի մարզիչ Թոմաս Տուխելը նշանակվել է ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնում է փարիզյան ակումբի պաշտոնական կայքը:

Տուխելը երկու տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ: Այս պաշտոնում գերմանացին կփոխարինի Ունայ Էմերիին, ով արդեն հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո լքելու փարիզցիների կազմը:

Տուխելի վերջին ակումբը Դորտմունդի «Բորուսիան» էր, որը նա գլխավորել է 2015-2017 թվականներին:

Share |

Լրահոս