Ալաշկերտի երկու ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի Մ18 հավաքական

10:45 15.05.2018

Մայիսի 16-ից 17-ը Հայաստանի Մ18 պատանեկան հավաքականը երկօրյա մարզումային հավաք կանցկացնի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:

Մարզումներին մասնակցելու համար հավաքական են հրավիրվել նաև «Ալաշկերտի» Մ18 պատանեկան թիմի երկու ֆուտբոլիստներ` Նարեկ Քոչարյանը և Զավեն Հայրապետյանը:

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Նշենք, որ Քոչարյանը և Հայրապետյանը վերջին շրջանում սկսել են խաղաժամանակ ստանալ նաև «Ալաշկերտ-2»-ի կազմում:

Հիշեցնենք, որ նախորդ հավաքներին Մ18 հավաքական էր հրավիրվել նաև «Ալաշկերտ-2»-ի դարպասապահ Բորիս Խաչիկյանը:

Share |

Լրահոս