Բուսկետսը կարծում է, որ արժանի է ավելի շատ անհատական մրցանակների

14:30 15.05.2018

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը պատասխանել է լրագրողների հարցերին:

«Կարիերայումս վճռորոշ դեր է խաղացել Գվարդիոլայի հետ հանդիպումը: Եթե մարզվում ես նրա գլխավորությամբ, ապա հասկանում ես, որ գտնվում ես ֆուտբոլային վարպետի ձեռքերում:

Ինձ համար թիմային մրցանակներն ավելի կարևոր են, սակայն երբեմն կարծում եմ, որ արժանի եմ ավելի շատ անհատական մրցանակների:

Երբ «Բարսելոնան» հաղթեց Չեմպիոնների լիգայում, իսկ Իսպանիայի հավաքականը դարձել է աշխարհի և Եվրոպայի առաջնությունների չեմպիոն, այդ ժամանակ մեծ ավանդ եմ ունեցել այս թիմերի հաջողություններում»,- Բուսկետսի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Share |

Լրահոս