Ինիեստան հայտարարել է, որ կարիերան կշարունակի կա՛մ Ճապոնիայում, կա՛մ Չինաստանում

11:11 15.05.2018

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա կատալոնական ակումբից, պատմել է, թե կարիերան շարունակելու ինչ տարբերակներ է դիտարկում այս պահին.

«Ես պետք է կայացնեմ կյանքիս, հնարավոր է, ամենակարևոր որոշումը:

Երկու տարբերակ եմ դիտարկում` Չինաստան և Ճապոնիա, յուրաքանյուրն իր նրբերանգներով: Հիմա պետք է ամեն ինչ կշռադատեմ և որոշեմ, թե որն է ավելի լավ:

Հույս ունեմ` հաջորդ շաբաթ ձեզ կպատմեմ իմ որոշման մասին և կկարողանամ կենտրոնանալ աշխարհի առաջնության նախապատրաստության վրա»,- Ինիեստայի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 34-ամյա ֆուտբոլիստը չի դիտարկում կարիերան Եվրոպայում շարունակելու տարբերակը, սակայն լավ է վերաբերվում Ավստրալիայի ակումբներից մեկը տեղափոխվելու գաղափարին:

Share |

Լրահոս