Յոահիմ Լյովը երկարաձգել է պայմանագիրը ԳՖՄ-ի հետ

15:39 15.05.2018

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը երկարաձգել է պայմանագիրը Գերմանիայի ֆուտբոլային միության հետ մինչև 2022 թվականը:

Նախորդ համաձայնագիրը նախատեսված էր մինչև 2020 թվականը: Բացի այդ երկարաձգվել են պայմանագրերը նրա օգնական Թոմաս Շնայդերի, դարպասապահների մարզիչ Անդրեաս Կյոպկեի հետ:

Հիշեցնենք, որ Լյովը Գերմանիայի հավաքականը գլխավորել է 2006 թվականին՝ փոխարինելով Յուրգեն Կլինսմանի հետ:

Share |

Լրահոս