Ռուսլան Կորյանը հեռացել է ԲՄԱ-Խաբարովսկից

12:41 15.05.2018

Հայ հարձակվող Ռուսլան Կորյանը հեռացել է «ԲՄԱ-Խաբարովսկից», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Բացի Կորյանից, ակումբից ևս 12 ֆուտբոլիստ է հեռացել:

«ԲՄԱ-Խաբարովսկը», որն ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով լքել է ՌՖՊԼ-ն, որոշել է չերկարաձգել պայմանագրերն այդ ֆուտբոլիստների հետ:

Հիշեցնենք` 29-ամյա հայ ֆուտբոլիստը 2016 թվականից էր հանդես գալիս «ԲՄԱ-Խաբարովսկում», իսկ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 12 հանդիպման է մասնակցել:

 

Share |

Լրահոս