Տոտենհեմից ամռանը կարող են հեռանալ 5 ֆուտբոլիստներ

13:30 15.05.2018

Լոնդոնի «Տոտենհեմից» ամռանը կարող են հեռանալ 5 ֆուտբոլիստներ,- հաղորդում է Sky Sports-ը:

Պաշտպաններ Տոբի Ալդերվեյրելդի և Դենի Ռոուզի տրանսֆերով հետաքրքրված են մի շարք եվրոպական ակումբներ: Ֆերնանդո Լյորենտեն, Մուսա Սիսոկոն և Մուսա Դեմբելեն նույնպես կհեռանան ակումբից:

Լոնդոնցիների ղեկավարությունն այլևս հույսեր չի կապում այդ ֆուտբոլիստների հետ:

«Տոտենհեմը» ցանկանում է թեթևացնել աշխատավարձի բյուջեն, որպեսզի կարողանա հրավիրել նոր ֆուտբոլիստների:

Share |

Լրահոս