«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոբին վան Պերսին ցանկություն է հայտնել, որ ՄՅՈւ-ն ձեռք բերի ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին։
Twitter-ում վան Պերսիին հարց են ուղղել․ «Ձեր կարծիքով ու՞մ հետ պետք է պայմանագիր կնքի «Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը»։ Այս հարցին Վան Պերսին պատասխանել է․
«Էդինսոն Կավանիին։ Նա հիասքանչ խաղացող է ու ազատ գործակալ է լինելու»։
Հիշեցնենք, որ Կավանիի ծառայություններով բացի ՄՅՈւ-ից հետաքրքրված են նաև «Չելսին» և «Աթլետիկոն»։