ԱԱ-2018-ի մրցավարը փորձել է պայմանավորված խաղ կազմակերպել

00:23 15.05.2018

Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիան որակազրկել է 32-ամյա մրցավար Ֆահադ Ալ Միրդասիին պայմանավորված հանդիպում կազմակերպելու փորձի համար:

Նա պետք է աշխատեր Սաուդյան Արաբիայի Գավաթի խաղարկության եզրափակչում: Ալ Միրդասին հաղորդագրություն է ուղարկել ակումբներից մեկի ներկայացուցչին՝ առաջարկելով համապատասխան գումարի դիմաց ապահովել արդյունքը:

Ակումբը միանգամից հաղորդել է այդ մասին ֆեդերացիային, որը դիմել է օրինապահ մարմիններին: Ալ Միրդասին պետք է մեկներ ԱԱ-2018-ին:

Share |

Լրահոս