Վենգեր. Կընտրեմ այն նախագիծը, որը կարելի է արագ իրագործել

15:03 15.05.2018

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է, որ պատրաստ կլինի աշխատել այն ակումբում, որում կկարողանա արագ հասնել հաջողության:

«Կդիտարկեմ այն նախագիծը, որը հուսալի կլինի և որտեղ կկարողանամ իրացնել ամբիցիաներս, քանի որ չեմ կարող այս տարիքում 20 տարի աշխատել մի տեղ:

Կընտրեմ այն նախագիծը, որտեղ հաջողության կհասնեմ կարճ ժամանակում: Պետք է հանգստանամ մի քանի օր, ինչից հետո որոշում կկայացնեմ»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է RMC Sport-ը:

Share |

Լրահոս