Վենգեր. Կհեռանամ Անգլիայից, որպեսզի չդավաճանեմ Արսենալին

17:36 15.05.2018

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հասկացրել է, որ աշխատանքի կանցնի ոչ Անգլիայում: Ֆրանսիացի մասնագետը «զինագործներին» լքելու է 22 տարվա աշխատանքից հետո:

«Ինձ համար շատ բարդ կլինի առանց «Արսենալի»: Այս պահին կարծում եմ, որ պետք է հեռանամ Անգլիայից, հակառակ դեպքում ինձ կթվա, որ դավաճանել եմ «Արսենալին»:

Ակումբս այստեղ է, սիրտս նույնպես: Ինչպես ասել եմ նախկին՝ «Արսենալի» մեծագույն երկրպագուն եմ»,- Վենգերի խոսքը մեջբերում է FourFourTwo-ն:

Share |

Լրահոս