Արսենալը հեռացրել է բժշկական ծառայության ղեկավարին, ով ակումբում էր 23 տարի

20:13 15.05.2018

Լոնդոնի «Արսենալից» հեռացել է բժշկական ծառայության ղեկավար Կոլին Լյուին, ով ակումբի համակարգում աշխատում էր 23 տարի:

Ինչպես հայտնում է «BBC»-ի լրագրող Դևիդ Օրնշտեյնը, «զինագործների» մի շարք խաղացողներ ու թիմի ներկայացուցիչներ ցնցված են եղել այս լուրից: Առաջիկա օրերին թիմի բժշկական շտաբում ևս մի քանի փոփոխություններ են սպասվում:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում լոնդոնցիները Պրեմիեր լիգայում զբաղեցրին 6-րդ հորիզոնականը:

Share |

Լրահոս