Բարսելոնան չի ցանկանում բարձրացնել Բուսկետսի աշխատավարձը

16:56 15.05.2018

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի և ակումբի ղեկավարության միջև տարաձայնություններ են առաջացել պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ,- հաղորդում է Mundo Deportivo-ն:

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը, ում պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին, ցանկանում է աշխատավարձի բարձրացում: Ակումբը մտադիր չէ բաց թողնել կիսապաշտպանին, սակայն դրա հետ մեկտեղ չի ցանկանում վերանայել նրա ֆինանսական պայմանները:

Նշենք, որ իրավիճակին հետևում են անգլիական «Մանչեսթեր Սիթին» և ֆրանսիական ՊՍԺ-ն:

Share |

Լրահոս