Դել Պոտրո. Նադալը պատմություն է կերտում

21:36 15.05.2018

Արգենտինացի թենիսիստ Խուան Մարտին Դել Պոտրոն խոսել է Ռաֆաել Նադալի մասին, ով մեկ տարվա մեջ առաջին անգամ պարտվեց գրունտի վրա անցկացվող մրցաշարում.

«Միևնույն է Նադալը մնում է գրունտի վրա անցկացվող մրցաշարերի գլխավոր վարպետը: Իհարկե, նա բոլոր այդ մրցաշարերի ֆավորիտն է, այդ թվում «Ռոլան Գարոսի»: Նրա հաղթանակները տեսնելը միշտ էլ հաճելի է, քանի որ Նադալը պատմություն է կերտում:

Ինձ համար դժվար է խաղալ գրունտի վրա, քանի որ ես չեմ սիրում շատ վազել, իսկ այդտեղ հաջողության հասնելու համար պետք է միշտ վազքի մեջ լինես: Դու պետք է ֆիզիկապես ու հոգեբանորեն պատրաստ լինես 100%-ով»,- Դել Պոտրոյի խոսքերը մեջբերում է «Tennis World USA»-ը:

Share |

Լրահոս