ՖԻՖԱ-ն հրապարակել է նոր ձևաչափով անցկացվող ԱԱԱ-ին մասնակցող թիմերի անունները

21:54 15.05.2018

ՖԻՖԱ-ն ներկայացրել է այն թիմերին, որոնք կմասնակցեն 2021 թվականին կայանալիք աշխարհի ակումբային առաջնությանը, որը կայանալու է նոր ձևաչափով: Այս մասին հայտնի է դարձել «Gazzetta dello Sport»-in:

Մրցաշարին կմասնակցեն 24 թիմեր: Եվրոպան կներկայացնեն «Ռեալը», «Բարսելոնան», «Միլանը», «Ինտերը», «Յուվենտուսը», «Բավարիան», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Այաքսը», ՊՍԺ-ն:

Նաև կարող են մասնակցել հետևյալ ակումբները` «Մանչեսթեր Սիթի», «Չելսի», «Աթլետիկո», «Պորտու», «Բենֆիկա», «Բորուսիա Դորտմունդ»: 

Հարավային Ամերիկայից կլինեն երեք ակումբներ, որոնք միանգամից հնարավորություն կունենան մասնակցելու մրցաշարին:

Չորրորդ ակումբը անցումային խաղեր կխաղա Օվկիանիայի ներկայացուցչի հետ: Երկու տեղի իրավունք էլ կունենան Աֆրիկան, Ասիան ու Հյուսիսային Ամերիկան:

Մրցաշարը կանցկացվի 2021 թվականի հունիսի 10-ից 28-ը:

 

Share |

Լրահոս