Ջոկովիչը հաղթանակով է մեկնարկել Հռոմի մրցաշարում

00:14 15.05.2018

Սերբ Նովակ Ջոկովիչը Հռոմի մրցաշարի մեկնարկում հաղթել է ուկրաինացի Ալեքսանդր Դոլգոպոլովին:

Հանդիպումն ավարտվել է 6:1, 6:3 հաշվով և տևել է 56 րոպե: Աշխարհի 18-րդ ռակետը խաղի ընթացքում 4 բրեյք փոինթ է իրացրել և 6 էյս կատարել: Թենիսիստների անձնական պայքարում Ջոկովիչը հաղթում է 6:0 հաշվով:

Մրցաշարի երկրորդ փուլում 31-ամյա մարզիկը կմրցի Նիկոլոզ Բասիլաշվիլի-Ֆիլիպո Բալդի զույգի հաղթողի հետ

Share |

Լրահոս