Յուվենտուսի կիսապաշտպանը բուժզննում է անցել Ինտերում

20:53 15.05.2018

«Յուվենտուսի» կիսապաշտպան Կվադվո Ասամոան կարիերան կշարունակի «Ինտերում»:

29-ամյա ֆուտբոլիստն այսօր բուժզննում է անցել միլանյան ակումբում: Առաջիկայում նա պայմանագիր կկնքի «ներաձուրիների» հետ, որից հետա տրանսֆերի մասին կհայտարարվի պաշտոնապես: 

Այս ամռանը գանացու պայմանագիրը թուրինցիների հետ ավարտվում է ու խաղացողը կհամալրի «Ինտերի» շարքերը ազատ գործակալի կարգավիճակով: 

Նախկինում հաղորդվում էր, որ Ասամոայի պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված կլինի 3 տարով, իսկ տարեկան աշխատավարձը կկազմի 3.5 մլն եվրո:

Share |

Լրահոս