Մեսսի. Սարսափելի կլինի Նեյմարին տեսնել Ռեալում

23:06 15.05.2018

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է ակումբի նախկին ֆուտբոլիստ Նեյմարի հնարավոր տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ».

«Սարսափելի կլինի Նեյմարին տեսնել «Ռեալում» կապված նրա հետ, թե նա ինչ նշանակություն է ունեցել «Բարսելոնայի» համար: Նա այստեղ շատ մրցանակներ է նվաճել` Չեմպիոնների լիգա, Իսպանիայի առաջնություն... դա մեծ հարված կլինի բոլորիս համար»,- Մեսսի խոսքերը մեջբերում է «Sports.es»-ը:

Հիշեցնենք, որ վերջերս շատ է խոսվում այն մասին, որ բրազիլացին ամռանը կարող է համալրել «սերուցքայինների» շարքերը:

Share |

Լրահոս