Մոուրինյուի օգնականը մարզչի անհատական կարիերա կսկսի

18:40 15.05.2018

Պորտուգալացի մասնագետ Ռուի Ֆարիան, ով այս մրցաշրջանից հետո կլքի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը, ամենայն հավանականությամբ կգլխավորի «Բենֆիկան»:

Այս մասին տեղեկանում ենք «The Telegraph»-ից: «Բենֆիկայի» ներկայիս մարզիչ Ռուի Վիտորիան պաշտոնից հեռացվելու շեմին է, քանի որ լիսաբոնյան ակումբը «Պորտուին» զիջեց չեմպիոնական մրցավազքում:

Նշվում է, որ «արծիվների» ղեկավարությունն արդեն կապ է հաստատել Ֆարիաի հետ և նախնական համաձայնության եկել:

Ռուի Ֆարիան Մոուրինյույի հետ աշխատել է ավելի քան 17 տարի, նրանք միասին աշխատել են «Պորտուում», «Չելսիում», «Ինտերտում», «Ռեալում» և «Մանչեսթեր Յունայթեդում»:

Share |

Լրահոս