Մարսելի ֆուտբոլիստ. Արդեն տեսնում եմ, թե ինչպես եմ բարձրացնում ԵԼ-ի գավաթը

22:11 15.05.2018

«Մարսելի» կիսապաշտպան Լուկաս Օկամպոսը խոսել է Եվրոպա Լիգայի խաղարկության եզրափակչի մասին.

«Ես մանրակրկիտ ուսումնասիրել եմ Դիեգո Գոդինի ու Խուանֆրանի խաղը: Նրանք իմ հիմնական մրցակիցներն են լինելու դաշտում: Ոչ մի վախ չեմ զգում այն մտքից, որ ինձ դիմակայելու է Գոդինը: Ես արդեն տեսնում եմ, թե ինչպես եմ բարձրացնում Եվրոպա լիգայի գավաթը»,- Օկամպոսի խոսքերը մեջբերում է «ՈւԵՖԱ»-ի պաշտոնական կայքը:

«Մարսել»-«Աթլետիկո Մադրիդ» եզրափակիչը կկայանա վաղը` մայիսի 16-ին:

Share |

Լրահոս