Տուխելը ՊՍԺ կհրավիրի Դորտմունդի Բորուսիայի երկու ֆուտբոլիստների

19:23 15.05.2018

ՊՍԺ-ի նոր գլպավոր մարզիչ Թոմաս Տուխելը ցանկանում է փարիզյան ակումբում տեսնել Դորտմունդի «Բորուսիայի» երկու ֆուտբոլիստների:

«Mundo Deportivo»-ի տվյալներով գերմանացի մասնագետը ցանկանում է ձեռք բերել Ռաֆաել Գերեյրոյի և Յուլյան Վայգլի տրանսֆերները: Նա մարզել է երկու ֆուտբոլիստներին «Բորուսիայում» և համարում է նրանց ՊՍԺ-ի կազմին համապատասխան խաղացողներ:

Վայգլի պայմանագիրը կնքված է մինչև 2021 թվականը, իսկ Գերեյրոյինը մինչև 2020 թվականը:

Share |

Լրահոս