Շարապովան դուրս է եկել Մադրիդի մրցաշարի երկրորդ փուլ

22:29 15.05.2018

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան, ով WTA-ի աղյուսակում զբաղեցնում է 40-րդ հորիզոնականը, հաղթել է Մադրիդի մրցաշարի առաջին փուլում:

Շարապովան առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Էշլի Բարտիի նկատմամբ 7:5, 3:6, 6:2 հաշվով: Խաղը տևել է 2 ժամ 33 րոպե: Ռուս մարզուհին 5 բրեյք փոինթ է իրացրել, նույնքան էյս կատարել ու 5 անգամ էլ կրկնակի սխալ թույլ թվել:

Երկրորդ շրջանում Շարապովան կմրցի սլովակ Դոմինիկ Ցիբուլկովի հետ:

Share |

Լրահոս