Սպորտինգի երկրպագուները ծեծել են թիմի ֆուտբոլիստներին

22:50 15.05.2018

Պորտուգալական «Սպորտինգի» երկրպագուները հարձակում են գործել թիմի ֆուտբոլիստների վրա:

Երկրպագուները խաղացողների վրա հարձակվել են ակումբի մարզաբազայում. սպառնացել են, իսկ հետո սկսել են ծեծել: Ֆանատների թիվը հասել է մոտավորապես 50-ի: 

Ավելի շատ տուժել են թիմի դարպասապահ Ռուի Պատրիսիուն ու հարձակվող Բաս Դոստը: Նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվել: 

Նշենք, որ «Սպորտինգը» Պորտուգալիայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը` զրկվելով հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգային մասնակցելու իրավունքից:

Share |

Լրահոս