Ուիլյամսի մարզիչ. Սերենան կմասնակցի Ռոլան Գարոսին

18:58 15.05.2018

Սերենա Ուիլյամսի մարզիչ Պատրիկ Մուրատոգլուն խոսել է թենիսիստի մարզավիճակի մասին.

«Սերենան հանդես կգա «Ռոլան Գարոսում» և կպայքարի հաղթողի կոչումի համար: Սերենան կարող է հասնել անհնարինին: Վեց տարի նրա հետ աշխատելուց հետո ես համոզված եմ այս խոսքերիս: Հղիությունից հետո մենք որոշեցինք բաց թողնել Մադրիդի ու Հռոմի մրցաշարերը, քանի որ գիտեինք, որ նա դեռ պատրաստ չէ:

Նրան դեռ հինգ շաբաթ էլ պետք էր, որպեսզի իդեալական մարզավիճակում լինի: Սերենան շատ է աշխատում, արագ է մարզավիճակ հավաքում. նա պատրաստ կլինի «Ռոլան Գարոսին»»,- Մուրատոգլուի խոսքերը մեջբերում է «WTA»-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Ուիլյամսը երեք անգամ հաղթող է դարձել Ֆրանսիայում անցկացվող մրցաշարում:

Share |

Լրահոս