Հայ շախմատիստները մասնակցում են Աշխարհի պատանի աստղեր միջազգային մրցաշարին

17:00 16.05.2018

Կիրիշի քաղաքում մեկնարկել է «Աշխարհի պատանի աստղեր» հեղինակավոր միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնում են գրոսմայսեր Արամ Հակոբյանը, միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանը:

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Երեկ կայացած առաջին տուրում Արամ Հակոբյանը, ով 2-րդ դասակարգված շախմատիստն է, մրցել է 1-ին դասակարգված մասնակցի՝ Կիրիլ Շևչենկոյի հետ։

Նրանց լարված պայքարը 94-րդ քայլին ավարտվել է ոչ ոքի։

Շանթ Սարգսյանը կիսել է միավորը Կիրիլ Շուբինի հետ, իսկ Մամիկոն Ղարիբյանը պարտվել է Նիկողոս Կաչարավային:

Վերջինիս հետ այսօր ուժերը կչափի Շանթ Սագսյանը, Մամիկոն Ղարիբյանը կմրցի Վոլոդար Մուրզինի հետ, իսկ Արամ Հակոբյանը՝ Սերգեյ Լոբանովի։

«Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարի արդյունքներին ավելի մանրամասն կարող եք ծանոթնալ այստեղ։

Share |

Լրահոս