Մոյեսը հեռացվել է Վեսթ Հեմի գլխավոր մարզչի պաշտոնից

16:11 16.05.2018

«Վեսթ Հեմ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հեռացել է թիմից, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

Շոտլանդացի մասնագետն ու ակումբի ղեկավարությունը որոշել են չերկարաձգել պայմանագիրը, որը նախատեսված էր մինչև այս տարվա ամառ:

Մոյեսի հետ թիմից հեռացել է նաև նրա մարզչական շտաբը:

Հիշեցնենք` Մոյեսը 2017 թվականի նոյեմբերին էր ստանձնել «Վեսթ Հեմի» գլխավոր մարզչի պաշտոնը Սլավեն Բիլիչի հեռացումից հետո:

Նրա գլխավորությամբ «Վեսթ Հեմն« անգլիական Պրեմիեր-լիգայի ընթացիկ մրցաշրջանն ավարտել է մրցաշարային աղյուսակի 13-րդ տեղում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոյեսի փոխարեն «Վեսթ Հեմի» գլխավոր մարզչի պաշտոնը կստանձնի «Շախտյորի» ներկայիս գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնեսկան:

Մասնագետն արդեն խորհրդակցություն է ունեցել ակումբի հետ և հայտնել, որ հետաքրքրված է տղյալ աշխատանքով:

Share |

Լրահոս