Բժիշկները փրկել են Դավիդ Սիլվայի տղայի կյանքը (լուսանկարներ)

14:30 16.05.2018

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան «Թվիթերի» էջում հայտնել է, որ իր տղան դուրս է գրվել հիվանդանոցից բժիշկների` նրա կյանքը փրկելուն ուղղված երկարատև աշխատանքից հետո:

«Մենք վերջապես վերադառնում ենք տուն: Ես և իմ կինը հավերժ երախտապարտ կլիեննք բժիշկների անհավանական թիմին` նրաց պրոֆեսիոնալիզմի և այն մարդասիրական վերաբերմունքի համար, որ մեզ ցուցաբերեցին 5 ամիս շարունակ:

Շնորհակալ ենք»,- գրել է Սիլվան:

Ավելի վաղ ֆուտբոլիստը մի քանի անգամ բաց է թողել «Մանչեսթեր Սիթիի» խաղերը տղայի առողջական խնդիրների պատճառով, ով լույս աշխարհ է եկել 2017 թվականի դեկտեմբերի վերջին` նախատեսված ժամկետից շուտ:

Share |

Լրահոս