Էլարդայսը հեռացվել է Էվերթոնի գլխավոր մարզչի պաշտոնից

14:05 16.05.2018

Լիվերպուլի «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

Անգլիացի մասնագետի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ էր մինչև 2019 թվականի ամառը, սակայն կողմերը երկկողմ համաձայնության որոշել են խզել այն:

Էլարդայսը 2017 թվականի նոյեմբերին է գլխավորել «Էվերթոնը» Ռոնալդ Կումանի հրաժարականից հետո:

Նրա գլխավորությամբ թիմն Անգլիայի Պրեմիեր-լիգայի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականն է զբաղեցրել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էլարդայսին «Էվերթոնում» կարող է փոխարինել  Մարկու Սիլվան, որի ծառայություններով ակումբը հետաքրքրված էր դեռ նրա` «Ուոթֆորդում» աշխատելու ժամանակներից:

Թիմի գլխավոր մարզչի պաշտոնում հավակնում է նաև Սերժիու Կոնսեյսաուն «Պորտուից»:

Share |

Լրահոս