Գավաթի եզրափակչից առաջ Գանձասար-Կապանի ֆուտբոլիստներն այցելել են Հաղթանակի զբոսայգի

15:15 16.05.2018

Հայաստանի գավաթի 2017/2018 թթ. խաղարկության եզրափակչում «Գանձասար-Կապանն» այսօր կմրցի «Ալաշկերտի» հետ:

Երեկոյան կայանալիք հանդիպումից առաջ «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբն այցելել են «Հաղթանակի զբոսայգի»:

Այս մասին հայտնում է կապանյան թիմի մամուլի քարտուղարությունը:

Հիշենենք` Գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19:00-ին:

Թիմը երեկ վերջին մարզումն էր անցկացրել եզրափակչից առաջ, որի տեսանյութը ներկայացնում է ակումբի մամուլի քարտուղարությունը.

Share |

Լրահոս