Բասկետբոլ. Հայկական Հոմենեթմենը՝ Լիբանանի չեմպիոն

11:32 16.05.2018

Հայկական «Հոմենեթմեն» ակումբը, Լիբանանի առաջնության եզրափակչի վերջին խաղում 74-59 հաշվով առավելության հասավ «Ալ Ռիյադիի» նկատմամբ և հռչակվեց Լիբանանի չեմպիոն:

Հայկական ակումբի կազմում չեմպիոն են դարձել նաև Հայաստանի հավաքականի թեկնածուներ Հայկ Գյոկչյանը և Սևակ Կետենջյանը: Հիշեցնենք, որ «Հոմենեթմենը» օրեր առաջ դարձել էր Լիբանանի գավաթակիր:

Share |

Լրահոս