Մարադոնան դարձել է Բրեստի Դինամոյի նախագահը

16:00 16.05.2018

Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Մարադոնան դարձել է Բրեստի «Դինամոյի» նախագահը:

«Լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Արմանդո Մարադոնան 3-ամյա պայմանագիր է կնքել մեր ակումբի հետ և ստանձնել ակումբի նախագահի պաշտոնը:

Մարադոնան կզբաղվի ակումբի մարտավարական զարգացման հարցերով, ինչպես նաև կհամագործակցի ակումբի բոլոր ենթակառուցվածնքերի, այդ թվում` մանկական ակադեմիայի հետ:

Դիեգոն իր պարտականությունների կատարմանը կանցնի Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո»,- ասվում է «Դինամոյի» մամուլի քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:

Բրեստի «Դինամոն» Բելառուսի առաջնության 7 տուրից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը: Թիմը 9 միավոր է վաստակել:

Ավելի վաղ Մարադոնայի գործակալ Մաթիաս Մորլան հայտնել էր ,որ Դիեգոն ներկա կլինի աշխարհի առաջնությանը, բայց որպես լրագրող: Մարադոնան կներկայացնի Վենեսուելայի հանրային Telesur հեռուստաընկերությունը:

Վերջին ակումբը, որտեղ Մարադոնան աշխատել է, եղել է ԱՄԷ-ի «Ալ-Ֆուջայրան»:

Share |

Լրահոս