Մարսելոյի որդին ցուցադրել է տաղանդը Ռեալի հանդերձարանում (տեսանյութ)

15:42 16.05.2018

Մարսելոյի պատանի որդին` Էնցոն, դարձել է «Bin Challenge»-ի հերոս` «Ռեալի» ֆուտբոլիստների հետո երկարատև փոխանցումախաղից հետո գնդակը նետելով զամբյուղը:

Նշվում է, որ գնդակը ոչ մի անգամ գետնին չի դիպչել.

«Հայրիկի հպարտություն: Սա արյան մեջ է»,- գրել է Մարսելոն «Instagram»-ի իր էջում:

Նշենք` Էնցոն 2017/18 մրցաշրջանի սկզբում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել «Ռեալի» երիտասարդական թիմում իր նորամուտի խաղում:

Նրա հայրը 2007 թվականից է հանդես գալիս ակումբում:

«Ռեալի» կազմում Մարսելոն 4 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն և երեք անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում:

Share |

Լրահոս