Պոչետինոյի հեռանալու դեպքում Էրիքսենը կարող է տեղափոխվել Բարսելոնա

19:17 16.05.2018

Լոնդոնի «Տոտենհեմի» դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիքսենը տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ակումբից:

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, ֆուտբոլիստի գործակալը տեղեկացրել է կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությանը, որ ամռանը դանիացին կարող է հեռանալ Անգլիայից: Նման հնարավորություն կարող է լինել, եթե «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն փոխի ակումբը:

«Բարսելոնան» փորձել է 2017 թվականին գնել Էրիքսենի տրանսֆերը, սակայն «Տոտենհեմը» մերժել է այդ առաջարկը:

Share |

Լրահոս