Սերենա Ուիլյամս. Երբեք չեմ մտածել, որ կամուսնանամ սպիտակամորթ տղայի հետ

14:21 16.05.2018

«Մեծ սաղավարտի» մրցումների 23-ակի հաղթող, ամերիկացի Սերենա Ուիլյամսը պատմել է ամուսնու` հայ գործարար Ալեքսիս Օհանյանի հետ հարաբերությունների մասին:

2017 թվականի սեպտեմբերին նրանք, հիշեցնենք, առաջին անգամ ծնողներ են դարձել.

«Ես մարզուհի եմ, նա` բիզնեսմեն: Ես սևամորթ եմ, նա` սպիտակամորթ: Մենք միանգամայն տարբեր ենք, բայց այդուհանդերձ լրացնում ենք միմյանց:

Կարծում եմ` մենք տարբեր կերպ ենք վերաբերվում քրտնաջան աշխատանքին: Ես Ալեքսին ասում եմ` «Դու գիտե՞ս` սպիտակամորթ և սևամորթ մարդկանց միջև տարբերությունն ահռելի է»:

Նա միշտ ստիպված է լինում լսել այն անարդարությունների մասին, որոնք տեղի են ունենում և որոնք չէին լինի, եթե ես սպիտակամորթ լինեի: Հետաքրքիր է:

Ես երբեք չէի մտածի, որ կամուսնանամ սպիտակամորթ տղայի հետ, բայց սա ապացուցում է, որ սերը մաշկի գույնի սահմանափակում չի ճանաչում»,- Ուիլյամսի խոսքերն է փոխանցում «New York Times-ը:

Share |

Լրահոս