Զիդանը պատրաստ է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը, եթե հեռանա Ռեալից

17:18 16.05.2018

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականն աշխարհի 2018 թվականի առաջնությունից հետո, որի ընթացքում թիմը ղեկավարելու է Դիդյե Դեշամը:

Ինչպես հայտնում է «El Confidencial»-ը, Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան դիտարկում է մասնագետին հրավիրելու տարբերակը, եթե ազգային ընտրանին անհաջող հանդես գա աշխարհի առաջնության ժամանակ:

Զիդանն իր հերթին գիտի իր հանդեպ հետաքրքրության մասին և պատրաստ է գլխավորել հավաքականը:

Այդուհանդերձ, մասնագետի համար կարիերան շարունակելու առաջնային տարբերակը «Ռեալն» է, սակայն Չեմպպիոնների լիգայի եզրափակչում «Լիվերպուլին» պարտվելու դեպքում` ֆրանսիացին կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից:

Share |

Լրահոս