Մանչեսթեր Յունայթեդը հետարքրված է Բոնուչիի ծառայություններով

11:50 16.05.2018

«Միլանի» ավագ Լեոնարդո Բոնուչին մյուս մրցաշրջանը կարող է անցկացնել Պրեմիեր լիգայում:

«Football Italia»-ն հայտնում է, որ Բոնուչիի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: Հիշեցնենք, որ 31-ամյա իտալացին անցած տարի էր «Յուվենտուսից» տեղափոխվել «Միլան»: Նրա տրանսֆերը կազմել էր 52 մլն եվրո:

«Յուվենտուսից» հեռանալու պատճառը թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլանո Ալեգրիի հետ կոնֆլիկտն էր: Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Բոնուչին հնարավոր է տեղափոխվի «Ռեալ» կամ «Չելսի»:

Share |

Լրահոս