Աստոն Վիլան կպայքարի Ֆուլհեմի հետ Պրեմիեր լիգա վերադառնալու համար

10:20 16.05.2018

Երեկ տեղի ունեցավ Չեմպիոնշիփից Պրեմիեր լիգա անցումային խաղերի կիսաեզրափակիչ «Աստոն Վիլա» «Միդլսբրո» պատասխան հանդիպումը:

Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով: Քանի որ «Աստոն Վիլլան» դիմակայության առաջին խաղում հաղթել էր նվազագույն՝ 1:0 հաշվով, Ջոն Թերին իր թիմակիցների հետ հնարավորություն կունենա պայքարել Պրեմիեր լիգա վերադառնալու համար:

Եզրափակիչում «Աստոն Վիլայի» մրցակիցը կլինի «Ֆուլհեմը»: Վերջինս կիսաեզրափակիչում ընդհանուր 2:1 հաշվով հաղթել է «Դերբիին»: Անցումային խաղերի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 26-ին:

Share |

Լրահոս