Էդեն Ազարը չի շտապում Չելսիի հետ նոր պայմանագիր կնքել

10:45 16.05.2018

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Էդեն Ազարը խոստովանել է, որ թիմից ակնկալում է նոր տրանսֆերներ:

Ինչպես հայտնում է «Fourfourtwo»-ն Ազարը պայմանագիրը երկարաձգելուց առաջ ցանկանում է տեսնել, թե ովքեր են միանալու «Չելսիին»:

«Մյուս մրցաշրջանում ես սպասում եմ նոր խաղացողների: Ուզում եմ, որ մեզ միանան ուժեղ ֆուտբոլիստներ, քանի որ գալիք մրցաշրջանում ուզում եմ պայքարեն Պրեմիեր լիգայի ոսկե մեդալների համար:

Ահա, թե ինչու չեմ շտապում նոր պայմանագիր կնքել ակումբի հետ: Սա շատ լուրջ քայլ է, պետք է երկար մտածել: Բայց մի բան հստակ է՝ ես այստեղ երջանիկ եմ»,- ասել է բելգիացի հարձակվողը:

Հիշեցնենք, որ «Չելսին» այս մրցաշրջանում զբաղեցրել է Պրեմիեր լիգայի 5-րդ հորիզոնականը:

Share |

Լրահոս