Հռոմի մրցաշար. Ջոկովիչը շարժվում է առաջ

18:52 16.05.2018

Աշխարհի 18-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը շարունակում է պայքարը Հռոմի մրցաշարում:

Մրցաշարի երկրորդ փուլում սերբ թենիսիստը պարտության է մատնել վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլիին, ով 74-րդն է համաշախարհային դասակարգում: Հանդիպումը տևել է 1 ժամ 17 րոպե ու ավարտվել 6:4, 6:2 հաշվով: Նովակը 5 էյս է կատարել, 3 բրեյք փոինթ իրացրել ու 2 անգամ էլ սխալվել մատուցման ժամանակ:

Նախկինում թենիսիստները միմյանց հետ չէին հանդիպել: Երրորդ շրջանում Ջոկովիչը կմրցի իսպանացի Ալբերտո Ռամոսի հետ:

Share |

Լրահոս