Մեսսի. Նույնիսկ վատ խաղով Ռեալը լավ արդյունքներ է ցույց տալիս

19:24 16.05.2018

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Մադրիդի «Ռեալի» մասին.

««Ռեալի» բոլոր խաղային օղակներում հանդես են գալիս աշխարհում լավագույնները, ինչպես մեզ մոտ: Մադրիդում կա բնորոշ ինչ-որ բան, որը չունի ոչ մի այլ ակումբ:

Նույնիսկ վատ խաղով նրանք հիանալի արդյունքների են հասնում: Մենք պետք է որպես թիմ ավելի լավը դառնանք, որպեսզի հաղթենք բոլորին:

Չեմպիոնների լիգայում մենք մոլորվել էինք: Հաշվի առնելով այն առավելությունը, որ ունեինք առաջին խաղից հետո, մենք պետք է դուրս գայինք կիսաեզրափակիչ»,- արգենտինացու խոսքերը մեջբերում է «Sport.es»-ը:

Share |

Լրահոս