NBA. Լեբրոն Ջեյմսի թրիփլ-դաբլը չօգնեց Քլիվլենդին հաղթել Բոստոն Սելթիքսին (տեսանյութ)

12:25 16.05.2018

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) Արևելյան գոտու եզրափակչի երկրորդ խաղում «Բոսթոն Սելտիքսը» 107:94 հաշվով հաղթել է «Քլիվլենդ Կավալերսին»:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը, ով վաստակել է 43 միավոր: Ջեյմսը կարողացել է թրիփլ-դաբլ ձևակերպել, բացի վաստակած միավորներից նրան հաջողվել է 12 ասիստ կատարել և 10 անգամ տիրել օղակից հետ եկած գնդակին:

«Բոստոն Սելթիքսի» կազմում ամենաարդյունավետը Բրաունն է եղել 23 միավորով:

 

Share |

Լրահոս