Վարչապետը ներկայացրել է սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Վահրադյանին

11:19 16.05.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է մի շարք նախարարություններ, այդ թվում նաև սպորտի և երիտասարդության նախարարություն: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից:

Կառավարության ղեկավարը գերատեսչության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին՝ Լևոն Վահրադյանին:

Վարչապետի պաշտոնական կայքը հայտնում է, որ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է առանձին ոլորտներին առնչվող խնդիրներին, դրանց լուծման հնարավորություններին և պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ:

Գործադիրի ղեկավարը կարևորել է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն ու տարբեր ուղղություններով հետևողական քայլերի իրականացումը, որոնք կնպաստեն ոլորտների զարգացմանը, քաղաքացիների խնդիրների լուծմանն ու մատուցվող ծառայությունների պարզեցմանը: Կառավարության նորանշանակ անդամներին վարչապետը մաղթել է արդյունավետ աշխատանք:

Share |

Լրահոս