Մի քանի գրանդ ակումբ հետաքրքրվում է Պրոմեսի ծառայություններով

00:33 16.05.2018

Միանգամից մի քանի եվրոպական ակումբներ հետաքրքրվում են «Սպարտակի» կիսապաշտպան Քուինսի Պրոմեսի ծառայություններով:

«Տոտենհեմը», «Ռոման» և «Նյուքասլը» արդեն իսկ կապնվել են ֆոտւբոլիստի գործակալի հետ, այս մասին տեղեկացնում է «Back Page Football»-ը:

Արդեն իսկ ավարտված մրցաշրջանում Քուինսին 15 գոլով դարձել էր Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկուն: Իսկ բոլոր առաջնություններում միասին նա հեղինակել է 21 գոլ: Նրա տրանսֆերային արժեքը կազմում է մոտավորապես 25 մլն եվրո:

Share |

Լրահոս