Ռամոս. Մենք նորից հնարավորություն ունենք ապացուցելու, որ Եվրոպայի արքաներն ենք

16:21 16.05.2018

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը կիսվել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Լիվերպուլի» դեմ խաղի ակնկալիքներով:

«Շատ հաճելի է նորից հնարավորություն ունենալ ապացուցելու, որ մենք Եվրոպայի արքաներն ենք: Հաղթել Չեմպիոնների լիգայում երրորդ անգամ անընդմեջ, դա իմ երազանքն է: Հույս ունեմ՝ մեզ մոտ ամեն բան կստացվի: «Լիվերպուլը» հրաշալի թիմ է և ունի ֆանտաստիկ մարզիչ, մեզ համար հեշտ չի լինելու: Բայց մենք պատրաստ ենք պայքարի»,- «Marca»-ի հետ զրույցում նշել է Ռամոսը:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 26-ին:

 

Share |

Լրահոս