Ռոնալդուն և Կարվախալը մարզվել են ընդհանուր խմբի հետ

12:44 16.05.2018

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և պաշտպան Դանի Կարվախալը վերադարձել են ընդհանուր խումբ և մարզել մնացած ֆուտբոլիստների հետ:

Ինչպես տեղեկանում ենք «սերուցքայինների» թվիթերյան էջից, երկու ֆուտբոլիստներն էլ կկարողանան օգնել թիմին Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչում, որտեղ մադրիդցիները կմրցեն «Լիվերպուլի» դեմ:

Հանդիպումը տեղի կունենա մայիսի 26-ին Կիևում:

Հիշեցնենք, որ Կարվախալը վնասվածք էր ստացել «Բավարիայի» դեմ կիսաեզրափակիչի առաջին խաղում, իսկ Ռոնալդուն վնասել էր ոտքը «Բարսելոնային» գոլ խփելուց հետո:

Share |

Լրահոս