Սպորտինգի ֆուտբոլիստները հրաժարվում են մասնակցել Պորտուգալիայի Գավաթի եզրափակչին

00:06 16.05.2018

Պորտուգալական «Սպորտինգում» շարունակում է իրավիճակը լարված մնալ: Այսօր երկրպագուները թիմի մարզաբազայում հարձակում էին գործել ֆուտբոլիստների վրա:

Լիսաբոնյան ակումբի խաղացողները հրաժարվում են մասնակցել Պորտուգալիայի Գավաթի եզրափակչին: Նրանք նաև չեն շփվում ակումբի նախագահ Բրունու դե Կարվալյոյի հետ, ով միջադեպից հետո անմիջապես ժամանել էր մարզաբազա: 

Ֆուտբոլիստները կարողացել են հեռանալ այդտեղից միայն ոստիկանների օգնությամբ: Ըստ «O Jogo»-ի ` նրանք կարծում են, որ հարձակումը կարող է պարտադրված լինել և ակումբում իրենց ապահով չեն զգում:

Share |

Լրահոս