Հալեպն առանց պայքարի դուրս է եկել Հռոմի մրցաշարի քառորդ եզրափակիչ

16:14 17.05.2018

Ռումինացի թենիսիստուհի Սիմոնա Հալեպն առանց պայքարի դուրս է եկել Հռոմի մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Երրորդ շրջանում նրա մրցակիցը` ԱՄՆ-ի ներկայացուցիչ Մեդիսոն Կիսը որոշել է չմասնակցել մրցաշարին ազդրի վնասվածքի պատճառով:

Մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգրի համար աշխարհի առաջին ռակետը կմրցի Սլոան Սթիվենս (ԱՄՆ)-Կարոլին Գարսիա (Ֆրանսիա) զույգի հաղթողի հետ:

Հռոմի մրցաշարի քառորդ եզրափակչի ուղեգիր է նվաճել նաև լատվիացի թենիսիստուհի Ելենա Օստապենկոն, ով երեք սեթում 2:6, 6:3, 6:4 հաշիվներով հաղթել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Յոհանա Կոնտային:

Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Օստապենկոն կմրցի Դարյա Գավրիլովա (Ավստրալիա)- Մարիա Շարապովա (Ռուսաստան) զույգի հաղթողի հետ:

Իսկ Հռոմի մրցաշարի գործող չեմպիոնուհի Էլինա Սվիտոլինան (Ուկրաինա) երեք սեթում հաղթել է ռուս Դարյա Կասատկինային 6:0, 3:6, 2:6 հաշիվներով և դարձյալ 1/4-ի ուղեգիր նվաճել:

Կիսաեզրափակչի ուղեգրի համար Սվիտոլինան կպայքարի կա ՛մ Հունաստանի ներկայացուցիչ Մարիա Սակարիի, կա ՛մ գերմանուհի Անժելիկա Կերբերի հետ:

Նշենք` Հռոմի մրցաշարը կավարտվի մայիսի 20-ին:

Share |

Լրահոս

Loading...