«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է թիմի ֆուտբոլիստ Գաբրիել Մարտինելիի ստացած վնասվածքից, որը վերջերս էր միայն ապաքինվել ծնկի վնասվածքից։ 19-ամյա խաղացողը պիտի դաշտ դուրս գար Անգլիայի Գավաթի 3-րդ տուրի՝ «Նյուքասլի» դեմ խաղի մեկնարկում, բայց նախավարժանքի ժամանակ ոտքը ոլորեց ու ընկավ։
«Ցնցված եմ։ Ես խաղից առաջ իմ գրասենյակում էի, երբ ինձ մոտ եկավ մարզիչներից մեկն ու ասաց, որ Գաբին վնասվածք է ստացել, վնասել է կոճը։ Գնացի բուժկետ, նա լաց էր լինում։ Վատ տեսք ուներ։ Ուժեղ ցավ էր զգում, ու մենք պիտի հասկանայինք՝ ամեն ինչ որքան լուրջ էր։
Հաշվի առնելով ցավը՝ ենթադրում եմ, որ լավ լուրերի սպասել պետք չէ»,- Արտետայի խոսքերն է փոխանցում BBC-ն։
«Արսենալն» այս խաղում 2-0 հաշվով հաղթանակ տարավ։