Մոսկվայի Արարատը կտեղափոխվի Երևան

14:13 19.05.2018

Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը հաջորդ մրցաշրջանից կսկսի հանդես գալ Հայաստանի առաջնությունում:

«Ակումբի սեփականատերերը որոշել են դադարեցնել թիմի գործունեությունը որպես մոսկովյան նախագիծ և թիմը տեղափոխել Հայաստան:

Երևանյան ակումբը կձևավորվի «Ավան-Ակադեմիա» («Արարատ Մոսկվա») թիմի հիմքի վրա»,- այս մասին հայտնում է «Матч ТВ»-ն` հղում կատարելով «Արարատի» իր աղբյուրներին:

Հիշեցնենք` 2017/18 մրցաշրջանում «Արարատը» դարձել է Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» գոտու հաղթող` իրավունք ստանալով մասնակցելու ֆուտբոլի Ազգային լիգային (ռուսական երկրորդ ուժեղագույն դիվիզիոն):

Ռուսաստանի առաջնությանը մասնակցելու իրավունքից հրաժարվելու դեպքում` «Արարատի» տեղը ՖԱԼ-ում կզբաղեցնի Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիան», որն ընթացիկ մրցաշրջանն ավարտել էր վտանգավոր գոտում:

Հիշեցնենք` ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոսկվայի «Արարատը» չի ստացել ՖԱԼ-ին մասնակցելու լիցենզիա, և որ մայիսի 30-ը այն ստանալու վերջնաժամկետն է:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտոնագրման համակարգը հաջորդ մրցաշրջանից Բարձրագույն խմբում հանդես գալու իրավունք է տվել նախկին «Ավան-Ակադեմիա» (ներկայիս «Արարատ Մոսկվա») ակումբին:

Share |

Լրահոս