Սան Պաուլոն Մխիթարյանին. Մեր դռները միշտ բաց են քո առջև

16:19 19.05.2018

Օրեր առաջ Լոնդոնի «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրապարակել էր մանկության տարիների լուսանկարը, երբ նա մարզվում էր բրազիլական «Սան Պաուլո» ակումբում:

Բրազիլական ակումբը հրավիրել է 29-ամյա ֆուտբոլիստին այցելել իրենց:

«Ինչպիսի գեղեցիկ հիշողություն, Հենրիխ Մխիթարյան: Երբ լինես Բրազիլիայում, այցելիր մեզ:

Դռները միշտ բաց են քո առջև»,- գրված է «Սան Պաուլոյի» թվիթերյան էջում:

Իր հերթին Մխիթարյանը պատասխանել է. «Շնորհակալություն «Սան Պաուլո»: Իհարկե, կանենք դա»:

Share |

Լրահոս